Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանն է մեղավոր երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների համար։ Այս մասին նա գրել է իր Facebook-ում։
«Ռուսաստանը Մոլդովան թողել է մթության մեջ… Մենք չենք կարող վստահել մի ռեժիմի, որը մեզ թողնում է մթության և ցրտի մեջ», – գրել է նա:
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրները վերացնելու ուղղությամբ։