
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանան խմբային փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները:
Պայքարի մեջ կմտնեն G, H խմբերի թիմերը: Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա Շվեյցարիա-Կամերուն խաղը, 17:00-ին` Ուրուգվայ-Հարավային Կորեա հանդիպումը:
Ժամը 20:00 կմրցեն Պորտուգալիայի և Գանայի ընտրանիները: Իսկ օրվա վերջին խաղում միմյանց հետ ուժերը կչափեն Բրազիլիայի և Սերբիայի ընտրանիները:
Նոյեմբերի 23-ին կայացած խաղերում Մարոկկո-Խորվաթիա խաղում դարպասի գրավում չարձանագրվեց, Ճապոնիան սենսացիոն հաղթանակ տոնեց Գերմանիայի նկատմամբ 2-1 հաշվով, Իսպանիան ոչ ֆուտբոլային հաշվով (7:0) հաղթեց Կոստա Ռիկային, իսկ Բելգիան նվազագույն հաշվով առավելության հասավ Կանադայի նկատմամբ: