Մերլին Մոնրոյի անձնական իրերը աճուրդի կհանվեն
Advertisement 1000 x 90

Մերլին Մոնրոյի անձնական իրերը աճուրդի կհանվեն

Julien’s Auctions եւ TCM Present տների համատեղ աճուրդում վաճառքի կհանվեն Մերլին Մոնրոյի ավելի քան 175 անձնական իր, հայտնում է People ամսագիրը եւ հավելում, որ աճուրդը կկայանա դեկտեմբերի 17-ին եւ 18-ին:

«Այս աճուրդում կներկայացնենք ոլորտի ամենաքննարկվող եւ պատմական հավաքածուներից մեկը: Մերլինի անձնական արխիվում հայտնաբերվել են ավելի քան 175 ոչ սովորական իրեր, այդ թվում՝ հագուստ, որով նա նկարահանվել է ֆիլմերում»,- իր հայտարարության մեջ ասել է աճուրդի տնօրեն Մարտին Նոլանը:

Մոնրոյի երկրպագուները կկարողանան ձեռք բերել ոչ միայն զգեստներ, այլ նաեւ դերասանուհու օգտագործած կոսմետիկ պարագաները, մասնավորապես՝ կարմիր շրթներկի սրվակն ու կեղծ թարթիչները։

Լուսանկարը՝ JULIEN’S AUCTION

style.news.am



Նման նյութեր