Արցախի նախագահն ԱԳՆ-ն ղեկավարելու առաջարկ չի արել ո´չ Օսկանյանին, ո´չ էլ Այվազյանին․ նախագահի խոսնակ. 24news.am
Advertisement 1000 x 90

Արցախի նախագահն ԱԳՆ-ն ղեկավարելու առաջարկ չի արել ո´չ Օսկանյանին, ո´չ էլ Այվազյանին․ նախագահի խոսնակ. 24news.am

Արցախի նախագահն արտաքին գործերի նախարարությունը ղեկավարելու առաջարկ չի արել ո՛չ Վարդան Օսկանյանին, ո՛չ էլ Արա Այվազյանին։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարարների հնարավոր թեկնածության վերաբերյալ տեղեկություններին։

Հարցին՝ այն, որ Դավիթ Բաբայանն Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է, սա ենթադրո՞ւմ է, որ որոշ ժամանակ անց չի զբաղեցնի նախարարի պաշտոնը, Ավանեսյանը պատասխանեց․ «Նոր նշանակումներ լինելու դեպքում կլինեն հրամանագրեր»։

Նոյեմբերի 23-ին ԱՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Դավիթ Բաբայանն ազատվել է ԱԳ նախարարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

–00—ԱՊ

24news.am



Նման նյութեր