Ո՞ւմ համար է Նիկոլն օրենքը փոխում
Advertisement 1000 x 90

Ո՞ւմ համար է Նիկոլն օրենքը փոխում

Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) և կդառնա վարչապետին ենթակա մարմին։ Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում այս մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս բարեփոխումն ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է։ Կարևոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, և հիմա փոփոխություն է կատարվում օրենքում։ Այդ ծառայությունը նախագահներին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- ասաց Գրիգորյանը։ Հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունը երկարացնելու հնարավորություն կտրվի՝ ըստ անհրաժեշտության։

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ