Բացահայտվել է Կրիշտիանու Ռոնալդուի եւ Լիոնել Մեսսիի մասնակցությամբ առաջին համատեղ գովազդային լուսանկարի գաղտնի նշանակությունը, հայտնում է NRK նորվեգական հրատարակությունը՝ հիշեցնելով, որ լուսանկարում ֆուտբոլի աստղերը շախմատ են խաղում:
Նկարում պատկերված շախմատի տախտակի խաղաքարերը դասավորված են Մագնուս Կարլսեն-Հիկարու Նակամուրա խաղի դրվագին համապատասխան եւ Louis Vuitton-ը միտումնավոր նախընտրել է օգտագործել այս փակուղին:
Գովազդային արշավի համար արված նկարահանումներն մասնակցել է շախմատի փորձագետ Բրյուս Պանդոլֆինին՝ համոզվելու, որ խաղաքարերը ճիշտ են դասավորված: Այս մասին հայտնել է Louis Vuitton ապրանքանիշի հասարակության հետ կապերի վարչության համակարգող Էուան Լաուսոնը: Փորձագետը աշխատում է Netflix-ի The Queen’s Move սերիալի համար:
Հիշեցնենք, որ Էննի Լեյբովիցի լուսանկարը համացանցում կայծակնային արագությամբ տարածվել է՝ արժանանալով 65 միլիոն հավանումի եւ 48 ժամվա ընթացքում 13,5 միլիոն դոլարի շահ բերել ապրանքանիշին:
Մարզիկները նկարահանման հրապարակում եղել են տարբեր օրերի եւ լուսանկարը պատրաստվել է Photoshop-ի միջոցով: