
Քիմ Քարդաշյանի բաժանորդները դժգոհել են, որ նա ժամանակ է անցկացրել քրոջ՝ Քլոե Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ։ Այդ մասին գրում է Page Six-ը։
Քիմ Քարդաշյանը Instagram-ում գրառում է հրապարակել, որտեղ նա հայտնել է, որ ինքը և Թոմփսոնը վերջերս այցելել են Լոս Անջելեսի անչափահասների գաղութ։ Նրանք ընթրել են երիտասարդների հետ Գոհաբանության տոնի նախօրեին։
«Այս տարի ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ում հանդիպել եմ երկրի բոլոր բանտերում։ Տրիստան Թոմփսոնը և ես այս շաբաթ ոգեշնչող ընթրիք ունեցանք Քիլպատրիկ գաղութում բանտարկված երիտասարդների հետ: Նրանցից շատերը քոլեջում են և մեծ փոփոխություններ են կատարել իրենց կյանքում»,- գրել է Քարդաշյանը։
Նրա խոսքով, ճաշի ժամանակ ամենից շատ հաճույք է ստացել տղաների հետ զրուցելուց և նրանց երազանքների ու ձգտումների մասին պատմություններ լսելուց: «Չեմ համբերում, թե երբ կտեսնեմ, որ դրանք բոլորը կյանքի են կոչվել», – գրել է նա:
Չնայած բարեգործական գրառմանը՝ Քիմ Քարդաշյանի երկրպագուները չեն գնահատել նրա ուղեկցի ընտրությունը։ «Ինչու՞ ես դա անում Տրիստանի հետ այն բանից հետո, թե նա ինչ արեց քո քրոջ հետ: Խնդրում եմ՝ բացատրեք, թե որն է իմաստը», «Տեսնում եմ, որ նրանք վերջապես Տրիստանին բանտ են նստեցնելու»,- գրել են հետևորդները։
Տրիստան Թոմփսոնն ու Քլոե Քարդաշյանն ունեն 4-ամյա դուստր՝ Թրուն, և 3 ամսական որդի։ Բասկետբոլիստը մի քանի անգամ քննադատվել է սիրելիին դավաճանելու համար։

Kim Kardashian during her visit to Yerevan, Armenia 07 October, 2019

LOS ANGELES, CALIFORNIA – NOVEMBER 19: Kim Kardashian West attends The Promise Armenian Institute Event At UCLA at Royce Hall on November 19, 2019 in Los Angeles, California. (Photo by Stefanie Keenan/Getty Images for UCLA)