Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ յուղոտ արագ սննդի օգտագործումը կարող է հանգեցնել քրոնիկ ցավերի նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Նախկինում ենթադրվում էր, որ նման խնդիր կարող է սպառնալ միայն ճարպակալում կամ շաքարային դիաբետ ունեցող այն հիվանդներին, որոնք հաճախ են արագ սնունդ օգտագործում, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ առողջ ու նիհար մարդիկ կարող են բախվել քրոնիկ ցավերի խնդրին։
Հետազոտողները գիտափորձեր են անցկացրել մկների վրա, որոնց բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մկներն ութ շաբաթ սնվել են ճարպերի բարձր պարունակությամբ, սակայն ցածր կալորիականությամբ սննդով, ինչի հետևանքով նրանց մոտ ճարպակալում է զարգացել, իսկ երկրորդ խմբի մկները սնվել են բնականոն սննդով։ Ութ շաբաթ անց գիտնականները մկներից արյան նշուշներ են վերցրել ու համեմատել դրանք։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արյան մեջ հագեցած ճարպերը կապվում են TLR4 նյարդային բջիջների ընկալիչների հետ՝ ստիպելով դրանց բորբոքային մարկերներ արտազատել։ Սա էլ իր հերթին նյարդի վնասման իմիտացիա է ստեղծում, ինչն էլ քրոնիկ ցավի պատճառ է դառնում։