Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն Instagram-ում հայտարարել է 2014 թվականից ի վեր առաջին երաժշտական ալբոմի թողարկման մասին, որը կոչվում է «This Is Me… Now»։ Այդ մասին նա հայտարարել է իր երրորդ՝ «This Is Me… Then» ալբոմի թողարկման 20-ամյակի օրը։
Նոր ձայնագրության մեջ Լոպեսը կխոսի վերջին երկու տասնամյակների ընթացքում իր անցած «հուզական, հոգեւոր ու հոգեբանական ճանապարհորդության» մասին։ Ալբոմը գնահատվում է որպես «էմոցիոնալ առումով կոպիտ եւ ազնիվ» նախագիծ՝ աստղի կյանքի եւ փորձառությունների մասին երգերով:
«Այս ալբոմը փիլիսոփայություն է, մտորում, ժամանակի ոգու պահը: Դրանք են հույսը, հավատն ու իսկական սերը, որոնք երբեք չեն մեռնում»,- մամուլին ուղղված Լոպեսի հայտարարությունը մեջբերում է Deadline-ը։
Տեսանյութը՝ այստեղ