Հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին։ Սա պատասխան է, մասնավորապես, Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգին և հարակից էներգետիկ օբյեկտներին։ Արդյունքում՝ բոլոր ընտրված օբյեկտները հարվածի տակ են հայտնվել։