Նոյեմբերի 25-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ երաժշտական ինդուստրիայի վետերան Չարլզ Կոպելմանը։ Այս մասին Instagram-ում հայտնել է նրա որդին՝ Բրայան Կոպելմանը։
«Երբ կարողանամ, հորս մասին ավելին կգրեմ։ Բայց գլխավորն այն է, թե որքան շատ էի սիրում նրան։ Եվ ինչպես նա սովորեցրեց ինձ այն ամենը, ինչ կարևոր է: Նա ապրել է այնպես, ինչպես ցանկանում էր: Նա անցկացրել է իր վերջին օրերը շրջապատված նրանցով, ում ամենից շատ էր սիրում: Հայրիկ, շնորհակալություն»,- գրել է Կոպելման կրտսերը:
Նա չի բացահայտել պրոդյուսերի մահվան պատճառը։
Չարլզ Կոպելմանը ամերիկացի երաժիշտ էր, ձայնագրման պրոդյուսեր և գործարար։ Նա իր կարիերան սկսել է որպես The Ivy Three երաժշտական խմբի անդամ։ 1970-ականների սկզբին Կոպելմանը միացավ CBS Records-ին և մի քանի տարի անց դարձավ նրա փոխնախագահը: Նա պայմանագրեր է կնքել Բիլի Ջոելի, Դեյվ Մեյսոնի, Ջենիս Իենի, Ջուրնիի և Ֆիբի Սնոուի հետ։
1975 թվականին Կոպելմանը հիմնել է The Entertainment Company-ն, որը ղեկավարում և գովազդում էր երգերի կատալոգները և թողարկում այնպիսի երաժշտական արտիստների, ինչպիսիք են Բարբրա Սթրեյզանդը, Դոլլի Պարթոնը, Դիանա Ռոսը, The Four Tops-ը և Շերը: