Adidas-ը թողարկում է «այլմոլորակային» վիրտուալ հագուստ
Advertisement 1000 x 90

Adidas-ը թողարկում է «այլմոլորակային» վիրտուալ հագուստ

Հավաքածուում շատ անսովոր բաներ կան։ Օրինակ, նոր սպորտային վերնաշապիկը բաղկացած է «50% ճահճային մորթուց և 50% բոլորին տեսնող կապիկի աչքերից», ինչպես նաև այն կրողին տալիս է տելեկինեզի և մտքի վերահսկման ուժ։

Սպորտային հագուստ արտադրող ընկերությունը ներկայացրել է Genesis թվային իրերի սահմանափակ հավաքածուն: Այն ստեղծվել է մետավերսի համար և վաճառվել է NFT ձևաչափով։

Հավաքածուում կա ավելի քան 15 իր։ Կան տարբեր գույների, ձևերի և չափերի բաճկոններ, սպորտային վերնաշապիկներ, թիկնոցներ և բաճկոններ: Նրանք բոլորն էլ ունեն «խելացի» տարբերակներ և իրենց տերերին օժտում են սուպերկարողություններով։

Մեկը տալիս է սուպեր տեսողություն, երկրորդը՝ տիեզերքում սավառնելու ունակություն, երրորդն ընդհանրապես պատրաստված է հրաշք քարից՝ անթիվ պլյուսներով։

Սիրարփի Աղաբաբյան