Թուրքիայի հասարակաց տների ցանցի հայ սեփականատեր Մաթիլդա Մանուկյանի կյանքը նրա մահից տարիներ անց բեմադրվելու է թուրքական թատրոնում։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝Թուրքիայի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկը համարվող, «հասարակաց տների թագուհի» անունը կրած Մաթիլդա Մանուկյանի կյանքը ներկայացնող ներկայացումը գրել է Բահար Հաջըբեքթաշօղլուն, ով այն հանդիսատեսին կներկայացնի մոնոներկայացման տեսքով։
Մաթիլիդա Մանուկյանը ծնվել է 1914 թվականին Ստամբուլի հայ ազնվականի ընտանիքում։ Կրթություն է ստացել Թուրքիայի լավագույն կրթական հաստատություններում։ Գործարար կյանքը սկսել է դերձակությամբ, սակայն իրեն պարտի դիմաց առաջարկվել է մասնաբաժին հասարակաց տների ցանցում։ Նա համաձայնվել է, որից հետո սկսել է ֆինանսական վերելքը։
Նա բազմիցս հայտնվել է խոշոր հարկատուների մեջ և ռեկորդային հարկեր վճարել պետությանը։
Մաթիլդա Մանուկյանը մահացել է 2001 թվականին ու թաղվել է Ստամբուլի հայկական գերեզմաններից մեկում։
news.am