ԱԱ 2022-ի «ամենակրքոտ երկրպագուհին» պարծեցել է, որ Կատարի իշխանությունները բաց հանգվելու հարցում ոչ մի խնդիր չեն ստեղծում իր համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱԱ 2022-ի «ամենակրքոտ երկրպագուհին» պարծեցել է, որ Կատարի իշխանությունները բաց հանգվելու հարցում ոչ մի խնդիր չեն ստեղծում իր համար

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» հռչակված խորվաթ մոդել Իվանա Նոլը պատմել է, որ, չնայած մուսուլմանական պահպանողական երկրում գործող խիստ կանոններին, իրեն շատ հարմարավետ է զգում բաց ու համարձակ հագուստներ կրելիս:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 26-ամյա մոդելի խոսքով՝ ինքը չի վախենում, որ իրեն կարող են ձերբակալել երկրում արգելված սեքսուալ հագուստ կրելու համար:

«Ես չափազանց զայրացած էի, որովհետև եթե մուսուլման չեմ, և եթե մենք Եվրոպայում հարգում ենք հիջաբն ու նիքաբը, կարծում եմ, որ նրանք պետք է հարգեն նաև մեր ապրելակերպը, մեր կրոնը», – ասել է մոդելը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Կատար այցելողներին խորհուրդ է տվել ծածկել ուսերը և խուսափել կարճ կիսաշրջազգեստներ կրելուց:



Նման նյութեր