Մերձմոսկովյան Սլուչայնի գյուղում գտնվող Wildberries-ի պահեստից անհայտ անձինք, այդ թվում՝ 3 հայ, գրեթե 1 միլիոն ռուբլու ապրանք են գողացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Նախորդ օրը Wildberries-ի փաստաբանը դիմել է ոստիկանություն։ Նա ասել է, որ անհայտ անձինք Սլուչայնի գյուղի շուկայի պահեստից գողացել են ապրանքներ, այդ թվում՝ թեյնիկներ, CCTV տեսախցիկներ, էլեկտրական սափրիչներ և այլն: Վնասը կազմել է գրեթե 1 մլն ռուբլի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ հանցագործության մեջ կարող են ներգրավված լինել պահեստի աշխատակիցները։
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ (ՌԴ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդված): «Իրականացվում է օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր՝ ուղղված հանցագործներին հայտնաբերելուն և բերման ենթարկելուն»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։