Թաիլանդում գտնվող բուդդայական տաճարը մնացել է առանց վանականների այն բանից հետո, երբ դրա բոլոր սպասավորները թմրանյութերի թեստ են հանձնել: Այս մասին հայտնում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Փեթչաբուն նահանգի Բունգ Սեմ Փհան քաղաքում։
Չորս վանականների, այդ թվում՝ տաճարի վանահոր, մետամֆետամինի թեստի պատասխանները դրական են եղել, ասել է շրջանի ներկայացուցիչը:
Պաշտոնյայի խոսքով՝ վանականներն ուղարկվել են կլինիկա։ «Այժմ տաճարում վանականներ չկան, և մոտակա գյուղացիները մտահոգված են, որ չեն կարող վանականներին սնունդ նվիրել որպես բարի գործ»,- ասել է նա։
Նա նշել է, որ տաճար կուղարկվեն ավելի շատ վանականներ, որոնց տեղի բնակիչները կկարողանան նվիրատվություններ կատարել։