Մեդվեդևը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ապաշխարել մարդկության առաջ»
Advertisement 1000 x 90

Մեդվեդևը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ապաշխարել մարդկության առաջ»

Հյուսիսատլանտյան դաշինքը, որի երկրներում ապրում է մարդկության 12%-ից ոչ ավելին, պետք չէ քաղաքակիրթ աշխարհին և պետք է լուծարվի որպես հանցավոր սուբյեկտ։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի իր Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ։

Նրա խոսքով, իր կազմավորման պահից ՆԱՏՕ-ն բազմիցս ապացուցել է «իր խիստ փակ կորպորատիվ էությունը՝ գործելով մի բուռ անգլո-սաքսոնական երկրների և նրանց կամակատարների շահերից»։

«Միևնույն ժամանակ մոլորակի բնակչության 12 տոկոսից ոչ ավելին է ապրում ՆԱՏՕ-ի երկրներում: Քաղաքակիրթ աշխարհին այս կազմակերպությունը պետք չէ: Նա պետք է ապաշխարի մարդկության առջև և լուծարվի որպես հանցավոր սուբյեկտ»,- գրել է Մեդվեդևը՝ վստահություն հայտնելով, որ նույնիսկ Pontifex Maximus-ը չի կարողանա ներել նրանց մեղքերը:

Ինչպես ընդգծել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները «հեշտությամբ մոռանում են» իրենց կազմակերպության կողմից ամբողջ աշխարհում իրականացված պետական ​​հեղաշրջումների, պաշտոնանկ արված օրինական ընտրված պետությունների ղեկավարների և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների՝ տարեցների, կանանց, երեխաների սպանության մասին։

 



Նման նյութեր