ԱՄՆ-ում Հայսմիթների ընտանիքը 50 տարվա փնտրտուքներից հետո լուսանկարով գտել է իրենց կորած ազգականին։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Տարիների ընթացքում ընտանիքը բազմաթիվ հարցազրույցներ է տվել անհետացման մասին և ճանապարհորդել է հարևան նահանգներ, երբ Մելիսայի՝ 1971 թվականին անհետացման մասին քիչ տեղեկություն կար:
Հարազատները բազմիցս արել են ԴՆԹ թեստեր և ուսումնասիրել տոհմածառը: Ինչ-որ պահի նրանց հաջողվել է գտնել սոցցանցերի նրա էջ՝ օգտագործելով Մելիսայի նախկին ամուսնու հետ ամուսնության արձանագրությունը։
Կինը սկզբում չէր հավատում, որ իր իսկական ընտանիքն է իրեն գրում, բայց նրան տեղեկացրին խալի մասին, որը պետք է լիներ նրա մեջքին։ Այդ դետալը համընկավ։
Մելիսան շուտով հանդիպեց իր «նոր» ընտանիքի հետ։ Նա արդեն անցել է ԴՆԹ թեստ, և այժմ ընտանիքը սպասում է արդյունքներին։ Հայսմիթները վստահ են ազգակցական կապի մեջ: