
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ, Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Ունայ Սիմոնին, հաղորդում է Relevo-ն։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Բիլբաոյի ակումբը տրանսֆերից ակնկալում է 30-40 միլիոն եվրո։
Ունայ Սիմոնը Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին երկու հանդիպումներին։ Իսպանիան 7:0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկային, 1։1 հաշվով ոչ ոքի խաղացել գերմանացիների հետ։