Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են Ռուսաստանում «աղջիկ փախցնում»
Advertisement 1000 x 90

Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են Ռուսաստանում «աղջիկ փախցնում»

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է իր իսկ բնորոշմամբ շոկային տեսանյութ, որում  երևում է՝ ինչպես է երիտասարդ տղան առևանգում 18-ամյա աղջկան այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է ամուսնանալ իր հետ:

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Տամբով քաղաքում: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է 20-ամյա Ամիկ Շամոյանը, հոր՝ Հովհաննեսի և եղբոր՝ Ալոյի հետ առևանգում 18-րդ տարեդարձը նշող Բելլա Ռամոյանին:

Աղջկան տարել են Նիժնի Նովգորոդ՝ ըստ երևույթին ստիպելու նրան համաձայնվել հարսանիքի։

Հաղորդվում է, որ մի քանի օր անց Ռամոյանին հաջողվել է փախնել ու դիմել ոստիկանություն:

Միևնույն ժամանակ, մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջկա կատաղած հայրը, ձեռքին զենք, առանց կրակելու, ավերում է սրճարան, որը պատկանում է իր դստեր առևանգողի ընտանիքին:

Հաղորդվում է, որ Ամիկ Շամոյանը դիմել է ոստիկանություն և խոստովանել առևանգումը:

Սակայն նրա հայրն ու եղբայրը շարունակում են մնալ ազատության մեջ և այժմ դաշնային հետախուզման մեջ են:

tert.am