
Կրիշտիանու Ռոնալդուն իր ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին»։ Գործակալ Պաուլո Բարբոսան պնդում է իրադարձությունների նման զարգացումը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Կրիշտիանուն իր նախաձեռնությամբ խոսեց «Ռեալի» հետ և առաջարկեց խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը վեց ամիս՝ հաշվի առնելով, որ Բենզեման վնասվածք ունի։
Ես գիտեմ, որ նման նախաձեռնություն եղել է իր կողմից, և նա փորձել է բանակցել։
Կարծում եմ՝ նա այլընտրանքներ ունի։ Չնայած այս պահին Անգլիայում վատ պատմություն ունի, նա կարող է փորձել տեղափոխվել «Չելսի»: Նա կարող է նաև փորձել և բանակցել «Ատլետիկոյի» հետ»,- ասել է Բարբոսան։