Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.4°C (2010 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -9.3°C (1955 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.5°C