Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանն, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրենց որդու՝ Էրիկ Ալեն Սիմոնյանի Սուրբ մկրտության արարողության ու դրան հաջորդած խնջույքի լուսանկարները:
Խնջույքի մասնակիցների թվում էին Նիկոլ Փաշինյանը՝ դստեր հետ, ՔՊ-ական գրեթե ողջ վերնախավը, ուժային կառույցների ղեկավարները, բացառությամբ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, ԱԺ աշխատակիցներ: