ԱՄՆ-ի բնակիչը ծովափին գտել է 40 հազար դոլար արժողությամբ ադամանդե մատանի և վերադարձրել զարդը տիրոջը, գրում է Good News Network-ը։
Ջոզեֆ Կուկի խոսքով՝ նա մատանին գտել է ծովափին՝ ավազի մեջ թաղված։ Տղամարդն անմիջապես հասկացել է, որ զարդը թանկ արժե, ուստի սկսել է փնտրել տիրոջը սոցիալական ցանցերի միջոցով։ Նա հրապարակել է գտածոյի լուսանկարը և խնդրել ընկերներին կիսվել հրապարակումով։ Բացի այդ, ամերիկացին ապրանքը տարել է ոսկերիչների մոտ և պարզել դրա իրական արժեքը՝ 40.000 դոլար։
«Ես չէի կարող հավատալ դրան», – խոստովանել է Ջոզեֆը:
Երկու շաբաթ անց Կուկը սկսել է զանգեր ստանալ անծանոթ համարից։ Սկզբում նա անտեսում էր դրանք, բայց հետո հասկացավ, որ դա կարող է լինել մատանու տերը, և այդպես էլ եղավ։ Պարզվեց՝ տերը հարևան նահանգից մի կին է։ Մատանին կորցրած կինը Ջոզեֆին ապացուցեց, որ այն իսկապես իրենն է։
«Կարման լավ բան է: Ամեն անգամ, երբ վերադարձնում եմ գտածս, ավելի երջանիկ եմ դառնում»,- հավելել է ամերիկացին: