Ամերիկացի երգչուհի Լիզզոն լուսանկարվել է անկեղծ լողազգեստով։ Աստղը լուսանկարներով կիսվել է իր հետևորդների հետ։
34-ամյա Մելիսա Վիվիան Ջեֆերսոնը, ով ավելի հայտնի է Լիզզո կեղծանունով, մի քանի անկեղծ կադրեր է հրապարակել իր անձնական բլոգում։ Լուսանկարներում Լիզզոն լողավազանի դիմաց կեցվածք է ընդունել երկու մասից բաղկացած լողազգեստով։
«Սեքս-խորհրդանիշ», երգչուհին մակագրել է ֆոտոշարքը։
Երկրպագուները գնահատել են երգչուհու նոր ֆոտոշարքը և մեկնաբանություններում գովաբանել նրան։
«Երիտասարդ, հաջողակ և իսկապես սեքս-խորհրդանիշ», «Աղջիկ, դու հիասքանչ ես», «Լիզզո, ամուսնացիր ինձ հետ։ Մատանին արդեն ընտրում եմ», «Լիզզո, ես այնքան շնորհակալ եմ քեզ: Դու ստիպում ես ինձ ավելի վստահ զգալ իմ մարմնում», «Դու ավելին ես, քան պարզապես սեքս-խորհրդանիշ, դու ուժեղ և գեղեցիկ կին ես։ Երբեք մի մոռացեք, թե որքան հիանալի եք դուք»,- գրել են հետևորդները։