Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Swarovski-ի գովազդային հոլովակի նկարահանումներին պատրաստվելիս։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
26-ամյա մոդելը կիսվել է ֆոտոշարքով, որոնցից մեկում կեցվածք է ընդունել՝ նստած աթոռին, շրջապատված դիմահարդարներով և ոճաբաններով։ Կադրում նա կեցվածք է ընդունել Swarovski բյուրեղներով պատված կիսաթափանցիկ կոմբինեզոնով։ Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումը հավաքել է ավելի քան մեկ միլիոն հավանում։
«Գեղեցիկ և սեքսուալ», «Հրաշալի կին», «Թագուհի», «Անհավանական գեղեցկություն», «Դուք հիանալի տեսք ունեք», գրել են մեկնաբանություններում։
2022 թվականի մայիսին Բելլա Հադիդը դարձավ Swarovski ոսկերչական ապրանքանիշի նոր դեսպանը։