
Արգենտինացի երկրպագուն 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղում Լեհաստանի նկատմամբ ազգային հավաքականի հաղթանակը տոնելիս ատրճանակով վիրավորել է որդուն։ Այս մասին հայտնում է TN-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Արգենտինայի Սանտո Տոմե քաղաքում։ Տղամարդը տոնել է թիմի հաղթանակը և ցանկացել է օդ կրակել, սակայն կրակել է ութամյա երեխայի վրա։ Տղան վիրավորվել է ազդրի հատվածում, ինչի հետևանքով արյան մեծ կորուստ է ոընեցել։ Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Հայրը վիրավոր երեխային ուղեկցել է բուժհաստատություն, սակայն փախուստից հետո ոստիկանները շարունակում են նրա որոնումները։ Մայրը տղայի հետ հիվանդանոցում է։
Նոյեմբերի 30-ին Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ խաղում հանդիպեցին Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները։ Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի հավաքականի։ Երկու թիմերն էլ դուրս են եկել փլեյ-օֆֆ: