«Ադամսների ընտանիքից» կենդանի ձեռքը վախեցրել է Նյու Յորքի բնակիչներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ադամսների ընտանիքից» կենդանի ձեռքը վախեցրել է Նյու Յորքի բնակիչներին

Netflix-ի YouTube-յան ալիքում հրապարակվել է տեսանյութ, որում նյույորքցիներին վախեցնում են ռոբոտ ձեռքի օգնությամբ, որը հայտնի է «Ադամսների ընտանիքը» ֆրանշիզայից։

Հայտնի է, որ հոլովակը նկարահանվել է «Ուենսդեյ» նոր սերիալի գովազդի համար, որը 2022 թվականի նոյեմբերի 23-ին հայտնվել է Netflix-ում։

Հոլովակում, որը տևում է մեկուկես րոպեից մի փոքր ավելի, մարդիկ տարբեր կերպ են արձագանքում «Բան» կոչվող «կենդանի» ձեռքին․ այն վախեցրել է պրանկի հերոսներից մի քանիսին, իսկ ինչ-որ մեկին էլ հակառակը՝ ծիծաղեցրել է։

Netflix-ի նոր շոուում «Բան»-ի դերը բաժին է հասել ռումինացի աճպարար Վիկտոր Դորոբանտին։