Մահացել է իր ընկերուհուն կերած ճապոնացի տխրահռչակ մարդակերը
Advertisement 1000 x 90

Մահացել է իր ընկերուհուն կերած ճապոնացի տխրահռչակ մարդակերը

Ճապոնիայում մահացել է տխրահռչակ մարդակեր Իսեյ Սագավան։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Հրատարակության տվյալներով՝ տղամարդը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 1981 թվականին Փարիզում հայտնաբերվել է սպանված աղջկա դի։ Պարզվել է, որ Սագավան բռնաբարել և սպանել է իր ընկերուհուն։ Բացի այդ, հայտնի է, որ նա մասնատել է նրա մարմինը, իսկ մսի մի մասը հում վիճակում կերել։

Այնուհետ նա փորձել է մնացորդները թափել Բուլոնյան անտառում, սակայն նրան նկատել են և նա փախուստի է դիմել: Որոշ ժամանակ անց Սագավան կալանավորվել է։ Նա երեք տարի անցկացրել է հոգեբուժարանում՝ նախքան Ճապոնիա վերադառնալը: Նշվում է, որ նա ինքն է խոստովանել, որ մանկուց ցանկացել է մարդու միս ուտել։