Կատուն տիրոջ համար ալիգատորի գլուխ է բերել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կատուն տիրոջ համար ալիգատորի գլուխ է բերել

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում ընտանի կատուն տիրոջ մոտ է բերել ալիգատորի կտրված գլուխ և դրել սիզամարգին։ Այս մասին հայտնում է Fox 6 Now-ն։

Վենդի Ուիզեհյուգելը պատմել է, որ իր սև կատուն անսովոր բան է գտել։ Կնոջ հարեւանը կատվի որսը շփոթել է ձկան հետ, բայց հետո ավելի մոտիկից նայելով՝ տեսել է, որ դա սողունի գլուխ է։

Ամերիկուհին նշել է, որ կատուն իրեն անընդհատ ինչ-որ բան է բերում, սակայն իր ընտանի կենդանին առաջին անգամ է նման բան բռնել։ «Նա շատ հպարտ էր իրենով», – կիսվել է Ուիզեհյուգելը:

Կինը դիմել է վայրի բնության փորձագետներին: Կենսաբանները ենթադրել են, որ սա իսկական ալիգատորի գլուխ է, որի երկարությունը մոտ 90 սանտիմետր է եղել։ Ալիգատորը, հնարավոր է, եղել է ինչ-որ մեկի ընտանի կենդանին, որը փախել էր կամ նրան դիտավորյալ բաց էին թողել: Թե ինչպես է նա մահացել, հայտնի չէ։

Ամերիկուհին խոստովանել է, որ կատվի գտածոն հուզել է իրեն։ «Իսկ եթե հիմա ամառ լիներ, և մարդիկ լողային լճում»,- կիսվել է նա իր մտահոգություններով։ Ալիգատորները չափազանց հազվադեպ են Վիսկոնսինում, բայց սա կարող է նման վերջին գտածոն չլինի. նահանգը չունի օրենք, որն արգելում է էկզոտիկ կենդանիներ պահելը: