Կոկորդիլոսը հարձակվել է նավակի վրա, երեխային քաշել ջրի տակ, իսկ վերջինիս հորը պատճառել ծանր վնասվածքներ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կոկորդիլոսը հարձակվել է նավակի վրա, երեխային քաշել ջրի տակ, իսկ վերջինիս հորը պատճառել ծանր վնասվածքներ

Մալայզիայի Սաբահ նահանգի Լահադ-Դատու քաղաքի մոտ կոկորդիլոսը հարձակվել է նավի վրա։ Այս մասին հայտնում է The Star-ը։

Հայր ու որդի նավի մեջ են եղել, երբ նրանց վրա հանկարծակի հարձակվել է կոկորդիլոսը։ Տղամարդը փորձել է հանել որդուն սողունի երախից, սակայն ապարդյուն։ Կոկորդիլոսը կծել է նրան ու երեխային քաշել ջրի տակ։

Տղամարդը բազմաթիվ ծանր վնասվածքներ է ստացել։ Փրկարարները դեպքի մասին հաղորդագրություն ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկել որոնողական խումբ։ Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նա հոսպիտալացվել է։

Երեխայի դիակի և նրա վրա հարձակված կոկորդիլոսի որոնողական աշխատանքները շարունակվում են։