Զբոսաշրջային նավի ուղևորը 20 ժամ անցկացրել է բաց օվկիանոսում և հրաշքով ողջ մնացել
Advertisement 1000 x 90

Զբոսաշրջային նավի ուղևորը 20 ժամ անցկացրել է բաց օվկիանոսում և հրաշքով ողջ մնացել

ԱՄՆ-ում  զբոսաշրջիկը Գոհաբանության օրվա գիշերը ընկել է Carnival Valor զբոսաշրջային նավից, 20 ժամ անցկացրել բաց օվկիանոսում և հրաշքով ողջ է մնացել։ Տղամարդը կիսվել է իր պատմությամբ ABC News-ին տված հարցազրույցում։

Փրկարարները նոյեմբերի 24-ին ջրից դուրս են բերել 28-ամյա Ջեյմս Մայքլ Գրայմսի, սակայն միայն մեկ շաբաթ անց է տղամարդը կարողացել կիսվել իր ողջ մնալու մանրամասներով։ Տղամարդը պատմել է, որ նոյեմբերի 23-ին ընտանիքի հետ գնացել է հնգօրյա շրջագայության դեպի Կարիբյան ծովի մեքսիկական Կոզումել կղզի, և ճանապարհորդության առաջին օրը ընկել է ծովը:

Դրանից հետո Գրայմսը գրեթե 20 ժամ մնացել է ջրի մեջ՝ պայքարելով մեդուզաների և ստորգետնյա հոսանքի դեմ։ Բացի այդ, ուղեւորը հայտնել է, որ հնարավոր է, որ իր վրա շնաձուկ էլ է հարձակվել։ «Նա [արարածը] հարթ բերան ուներ: Այն լողալով մոտեցավ ինձ և հարվածեց ոտքիս, իսկ ես նրան հարվածեցի մյուս ոտքով։ Ինձ վախեցրեց, որ չգիտեի, թե դա ինչ է և չէի հասկանում, թե որքան մեծ է: Այն ամենը, ինչ կարողանում էի տեսնել, լողակն էր», – կիսվել է ամերիկացին:

Տղամարդը վստահ է, որ Ամենակարողն է օգնել իրեն ողջ մնալ։ «Ես զգում էի, որ հենց այդ պահին ինձ հնարավորություն է տրվում ողջ մնալ», – բացատրել է նա: «Չնայած դա [նավից ընկնելը] կարող էր ինձ սպանել: Ես հույս ունեի, որ նրանք կսկսեն փնտրել ինձ և ի վերջո կգտնեն»,- ասել է տղամարդը:

Ճանապարհորդը նաև նշել է, որ չնայած ամեն ինչին իրեն «հաջողվել է դրական տրամադրվածությունը պահպանել», այդ պատճառով էլ շարունակել է լողալ։ «Ես ուզում էի տեսնել իմ ընտանիքին և որոշել էի անպայման դուս գալ այնդեղից», – ասել է  նա: «Չէի ուզում ընդունել, որ այդպիսին է լինելու իմ կյանքի վերջը։ Ես շատ երիտասարդ եմ»,- հավելել է ամերիկացին: