34 տարեկանում հասակում մահացել է Նյու Յորքի օպերային երգիչ Քվենթին Օլիվեր Լին։ Որպես մահվան պատճառ՝ նշվում է հաստ աղիքի քաղցկեղը։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է արտիստի կինը՝ Էնջին։
«Քվենթինը մահացել է վաղ առավոտյան», – գրել է նա: «Դա իմ կյանքի ամենահրաշալի պահն էր։ Ես տեսա նրա վերջին շունչը, ամուր բռնեցի ձեռքը և զգացի, որ նրա սրտի բաբախյունը կամաց-կամաց թուլանում է։ Նրա դեմքին ժպիտ կար, և նա շրջապատված էր նրանցով, ում սիրում է»:
Լիի վերջին բրոդվեյան ստեղծագործությունը Հիզեր Քրիստիանի մրցանակակիր «Օրատորիա կենդանի արարածների համար» գործն է: Նա շրջագայել է ավելի քան մեկ տարի՝ նկարահանվելով «Օպերայի ուրվականը» ֆիլմում, և եղել է Դայան Պաուլուսի «Պորգի և Բես» շրջագայական բեմադրության մասնակիցը:
Լին հրապարակավ հայտարարեց իր 4-րդ փուլում ընթացող քաղցկեղի ախտորոշման մասին անցյալ տարվա հունիսին: Նա ունի դուստր՝ Սամանտան։