Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Շիրակի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։