Երգչուհի Նելլին, ով երեք ամիս առաջ կրկնակի մայրիկ դարձավ, այս օրերին զբաղված է նոր տեսահոլովակի աշխատանքներով: Երգչուհին բալիկի ծնունդից հետո չդադարեց աշխատել, որի պտուղներն արդեն տեսանելի են.
«Աղջիկս՝ Սառան, ընդամենը երեք ամսական է, բայց ես շատ ակտիվ գործի եմ անցել: Նոր երգս շատ գեղեցիկ սիրո պատմության մասին է, դրա համար էլ չուզեցի ուշացնել ու փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ սիրահարներին նվրել այդ գեղեցիկ երգը: Ի դեպ՝ երգը կոչվում է «Շնորհակալ եմ քեզ», որի հեղինակն է Լիանա Թորոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Պետրոսյանն է, ում շատ շնորհակալ եմ: Նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնել Տաթևիկ Սիմոնյանին, ով ոչ միայն իմ լավագույն ընկերուհիներց է, այլև իմ վստահելի Make up արտիստը, ով միշտ գեղեցիկացնում է ինձ: Դե իսկ տեսահոլովակում կերպարներիս և հագուստիս համար շնորհակալ եմ Վահան Խաչատրյանին.Նորաձևության առումով այլընտրանք գոյություն չունի ինձ համար»,- Life.panorama.am-ին պատմեց Նելլին:
Երգչուհին նշեց՝ թեև երեխաները փոքր են ու շատ ժամանակ պետք է հատկացնել նրանց, բայց դա իրեն չի հոգնեցնում.
«Երեխաներս ինձ համար հոգսեր չեն ստեղծում, նրանք իմ երջանկությունն են, նրանք ինձ շատ մեծ ստիմուլ են հաղորդում՝ աշխատելու, առաջ գնալու համար: Երբեք չեմ հոգնում իմ ծանրաբեռնվածությունից, իմ կյանքն անչափ եմ սիրում»,- նկատեց Նելլին ու հավելեց, որ բալիկների խնամքի հարցում ամենաշատը մայրիկն է օգնում.
«Աշխատում եմ երեխաներիս խնամքով ինքս զբաղվել, բայց մայրիկիս գլխավորությամբ: Իհարկե, դայակ ունենք, բայց մայրս իմ հույսն է, իմ առաջին օգնությունը: Ամեն դեպքում, երեխաներս երբեք սիրո կամ ուշադրության պակաս չեն զգում»,- հավելեց նա:
Խոսելով ամուսնու աջակցությունից՝ երգչուհին նշեց.
«Ես և ամուսինս նախևառաջ ընկերենր ենք, իսկ լավ ընկերենրը միշտ են օգնում ու սատարում միմյանց: Ես, որպես Նելլի երգչուհի, ամուսնուս շատ եմ դուր գալիս և դա է պատճառը, որ նա միշտ օգնում է ինձ»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am