Ղրիմի կամրջի երթևեկությունը պայթյունից հետո վերսկսվել է
Advertisement 1000 x 90

Ղրիմի կամրջի երթևեկությունը պայթյունից հետո վերսկսվել է

Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածի երթևեկությունը, որը տուժել էր հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունից հետո, վերսկսվել է, հայտնում է FKU Uprdor Taman-ի մամուլի ծառայությունը։

Մինչ այս՝ չորս գոտիներից երկուսը բաց էին երթևեկության համար։

Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:50-ին, վերականգնողական աշխատանքներից հետո մեքենաները տեղափոխվել են կամրջի ճանապարհի աջ հատված։

Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի գիշերը։ Կամրջի վրա պայթեցվել է բեռնատարը, ինչի հետևանքով՝ կամրջի վրա այրվել է անցնող գնացքի 7 վագոն։ Արտակարգ դեպքից որոշ ժամանակ անց ավտոմոբիլային մասում երթևեկությունը վերականգնվել է։ Նույն օրը երեկոյան երկաթուղային կամրջով երթեւեկությունը բացվել է։ Երթևեկության հոսքերը բեռնաթափելու համար Կերչի նեղուցով լաստանավ է գործարկվել։