
Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Հուսով եմ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ փոխադարձ վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանի և Պուտինի հետ։
Եթե Նիկոլը, վերջին բոլոր հայտարարություններից հետո, հրաժարվի պայմանագրի ռուսական տարբերակից և Արցախը հանձնի «վաշինգտոնյան սցենարով», ապա Ռուսաստանի ձեռքերը կազատվեն և նա կպաշտպանի հայ ժողովրդի՝ իշխանափոխության իրավունքը։
Փաշինյանի պարագայում հենց այսպիսի դեպք է՝ «սա հանցագործությունից վատ է, սա սխալ է»,-գրել է հայտնի մեդիագործիչը։