Տղամարդը լեզու է հանել ճայի վրա ու զղջացել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տղամարդը լեզու է հանել ճայի վրա ու զղջացել

Թուրքիայում ռեստորանի աշխատակիցը ճայ է բռնել, լեզու հանել նրա վրա և անմիջապես զղջացել։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է New York Post-ի ուշադրությունը։

Կադրերում երևում է սպիտակ վերնաշապիկով մի տղամարդ, ով ձեռքերում բռնել է ճային և զննում է այն բոլոր կողմերից։ Նրա կողքին դեռահաս է, ով զգուշությամբ շոյում է թռչունին։

Ինչ-որ պահի ռեստորանի աշխատակիցը ճային մոտեցնում է դեմքին ու լեզու հանում։ Թռչունին դուր չի գալիս թուրք տղամարդու պահվածքը, և անմիջապես կտուցով բռնում է նրա լեզուն։