Վրաստանի մահմեդականների վարչության նախկին ղեկավար, շեյխ Վագիֆ Ասպերովը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Թբիլիսիում ապրող տարբեր ազգերի խաղաղ կեցության մասին։ Նրա խոսքով՝ ինքը շատ այլազգի ընկերներ ունի Թբիլիսիում։
«Մեծացել եմ մի թաղամասում, որտեղ հայկական ժամ, սինագոգ, վրացական եկեղեցի կար։ Տարբերություն չկար` ով ինչ ազգ է, մենք չգիտեինք` ով ինչ ազգ է, գիտեինք` ով ինչ մարդ է»,-ասել է Վագիֆ Ասպետովը, ով , այս հարզազրույցից հետո դարձել է կատաղի քննադատության թիրախ ադրբեջանական կայքերի համար: