Ամերիկացին իր տան դռան մոտ քնած արջ է հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Ամերիկացին իր տան դռան մոտ քնած արջ է հայտնաբերել

ԱՄՆ-ում տղամարդն իր տան դռան մոտ քնած արջ է հայտնաբերել, գրում է UPI-ն։ Գիշատիչը փռվել էր հենց տան շեմին։

Ֆլորիդայից Չակ Ռոբինսը լսել էր, որ այդ տարածքում վայրի արջ է ապրում, բայց երբեք չէր մտածել, որ այն կքնի իր դռան մոտ։ Տղամարդու խոսքով՝ իր հետ է կապվել հարեւանը՝ ասելով, որ գիշատիչը պառկել  է հենց ամերիկացու տան շեմին։

«Հրաշալի է։ Ես դուրս եկա տնից, իսկ նա պառկած էր իմ դիմաց՝ այնքան մոտ»,- իր տպավորություններով կիսվել է Չակը։

Ռոբինսը մի քանի կադր է նկարահանել և տեղադրել սոցիալական ցանցերում։ Տղամարդը չի համարձակվել արթնացնել քնած գազանին և փակել է դուռը։ Սակայն առավոտյանարդեն քնած կենդանին ինքնուրույն հեռացել է։