Թուրքիայի ափերի մոտ նավթային տանկերների «խցանում» է գոյացել, երկիրը նավերից ապահովագրության նոր հաստատում է պահանջում, դեկտեմբերի 5-ին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։
Նոյեմբերի 17-ին փորձագետները նախազգուշացրել էին, որ Անկարան կսկսի ապահովագրության հաստատում պահանջել Սև և Միջերկրական ծովերի միջև նավարկող նավթային տանկերներից՝ ռուսական նավթի գնի առաստաղի սահմանումից հետո։