Շվեյցարական Մարտինի կոմունայի փողոցում զույգը գտել է թոշակառուի կորցրած խոշոր գումարով ծրարը և վերադարձրել տիրոջը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Տարեց տղամարդը բանկից հանել էր 20000 շվեյցարական ֆրանկ։ Շուտով նա պարզել է, որ իր գրպանից բացակայում է գումարով ծրարը։ Տղամարդը ենթադրել է, որ գրպանահատների զոհ է դարձել։
Ծրարը փողոցում գտել է մի զույգ։ Տղամարդու հասցեն նշված է եղել չեկի վրա, և գումարը հայտնաբերողներին հաջողվել է գտնել դրա տիրոջը:
Տղամարդը ծրարը գտածներին որպես պարգեւ տվել է 500 ֆրանկ։