Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Մունդիալի շրջանակներում Հարավային Կորեայի դեմ խաղից հետո հատուկ պաստառով իրենց աջակցությունն են հայտնել ֆուտբոլի լեգենդ Պելեին:
Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հաղթական խաղից հետո Մունդիալի 5-ակի չեմպիոնները պաստառի միջոցով իրենց աջակցությունն են հայտնել Պելեին, որն այս օրերին հոսպիտալացվել է: Պաստառի վրա գրված է եղել միայն մեկ բառ՝ «Պելե»:
Նախօրեին Պելեն սոցցանցերի միջոցով հայտնել էր, որ ինքն ուժեղ է և անհանգստության կարիք չկա: Աշխարհի եռակի չեմպիոնը հոսպիտալացվել էր Սան Պաուլոյում. նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Պելեն պաշտոնական 831 խաղերում խփել է 757 գնդակ: Նա համարվում է ֆուտբոլի «արքա»-ն: