Հզոր դեղամիջոցներ՝ սինուսիտի դեմ
Advertisement 1000 x 90

Հզոր դեղամիջոցներ՝ սինուսիտի դեմ

Երիցուկով և եղեսպակով ինհալացիաները լավագույն միջոցն են սինուսիտի դեմ: Եթե հաճախ քթի խոռոչի բորբոքումներ եք նկատում, ապա երիցուկն ու եղեսպակը խառնեք, թեյ պատրաստեք և դրեք կրակին: Թողեք թեյնիկը մնա կրակին ամբողջ գիշեր, որպեսզի ջուրը գոլորշիանա՝ դուրս հանելով եթերային յուղերի հոտը, որը հականեխիչ ազդեցություն կունենա:

Մեկ այլ բնական միջոց՝ սինուսիտի դեմ

Մեղրի, կիտրոնի հյութի և մի քանի այլ բաղադրիչների խառնուրդն ուղղակի հրաշալի կլինի սինուսիտի բուժման հարցում:

Քթի խոռոչի բորբոքումը հաճախ ուղեկցվում է քթի փակ վիճակով, ծանր շնչառությամբ և նույնիսկ գլխացավով: Եթե բնական միջոց եք փնտրում, որը կնվազեցնի այս բոլոր նախանշանները, ապա խորհուրդ ենք տալիս հետևյալ բաղադրատոմսը:

Բաղադրություն

1 բաժակ մեղր

1 բաժակ կիտրոնի հյութ

5-7 բողկ

1 փոքր սոխ

6 պճեղ սխտոր

Բանջարեղենները լավ լվացեք, ապա սոխի և սխտորի կեղևը մաքրեք: Կտրատեք սոխը չորս մասի: Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք: Խառնուրդը պահեք սառնարանում:

Չափահասները պետք է օրական 2 ճ/գ ընդունեն այս խառնուրդից: Երեխաները պետք է ամեն օր մեկ ճաշի գդալ ընդունեն: Տարբերությունը կզգաք 24 ժամ անց:

Սխտորով ինհալացիաներ

Եթե ինֆեկցիաները դեռ անհանգստացնում են, ապա ինհալացիաները կօգնեն ձեզ: Ջուրը եռացրեք և թարմ քամած սխտոր ավելացրեք: Կանգնեք կաթսայի «գլխին», իսկ ձեր գլխին սրբիչ գցեք: Այս մեթոդն անհարմար է, սակայն՝ չափազանց օգտակար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը