Չարլզ III-ի վրա կրկին ձու են նետել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Չարլզ III-ի վրա կրկին ձու են նետել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի վրա ձու են նետել Լուտոն քաղաքի Սուրբ Գեորգիի հրապարակով քայլելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման առնչությամբ ձերբակալվել է 20-ն անց մի տղամարդ:

Մեկ ամիս առաջ նույնպես Չարլզ III-ի վրա հարձակվել էին ձվերով։ Այն ժամանակ Յորքում նրա վրա հարձակվել էր Extinction Rebellion բնապահպանական շարժման ակտիվիստ, 23-ամյա Պատրիկ Թելվելը։ Ձերբակալման ժամանակ նա բղավել էր, որ «այս երկիրը կառուցվել է ստրուկների արյան վրա»։