Ուելսում 85-ամյա տղամարդը յոթ ժամ սպասել է շտապօգնության մեքենային՝ պառկած անձրեւի տակ, գրում է Daily Mail-ը։ Թոշակառուն սիզամարգը հնձելիս ընկել է և կոտրել ազդրը։
85-ամյա Քեյթ Ռոյլսն ասում է, որ հիվանդանոցը գտնվում է իր տնից ընդամենը մի քանի րոպեի հեռավորության վրա, բայց նա ստիպված է եղել ժամեր սպասել, որպեսզի բժիշկները գան: Ընտանիքը, վախենալով տանել տղամարդուն, նրա գլխի վրա հովանոց է դրել, քանի որ դրսում այդ ամբողջ ընթացքում անձրեւ էր գալիս։
«Մենք մի քանի անգամ շտապօգնություն կանչեցինք, բայց նրանք մեզ ասացին, որ չեն կարող օգնել»,- պատմել է տղամարդու դուստրը։
Բայց երբ շտապօգնության բժիշկները եկել են, նրանք Ռոյլսին տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց՝ նրա տնից ավելի քան 30 կմ հեռավորության վրա, քանի որ մոտակայքում գտնվողում չափազանց շատ հիվանդներ կային:
Ուելսի շտապօգնության գլխավոր գործադիր տնօրենն ասել է, որ տեղյակ է այդ միջադեպի մասին: Նա ներողություն է խնդրել թոշակառուի ընտանիքից և խոստացել լուծել խնդիրը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։