
«Armenia in Eurovision» ինստագրամյան պաշտոնական էջը լուսանկարներ է հրապարակել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի փորձերից:
«Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց առաջին փորձերը սկսեցին «Մանկական եվրատեսիլ 2022-ի» 16 մասնակիցները: Մի քանի կադր փորձերի առաջին օրվանից», – գրված է հրապարակմանը կից մեկնաբանություններում: