ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է գենդերային չեզոք զուգարանների հետ «ծանոթության» իր տհաճ փորձի մասին։ Նման զուգարանները, ըստ արտգործնախարարի, նա առաջին անգամ տեսել է Շվեդիայում։
Դիվանագետը Պրիմակովյան ընթերցումներ միջազգային ֆորումի շրջանակներում կիսվել է արտասովոր պատմությամբ, գրում է riafan.ru-ն:
Դա տեղի է ունեցել անցյալ տարի, երբ Լավրովը մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
«Ինձ ցույց տվեցին WC տառերով մի սենյակ: Հարցրի՝ դա կանա՞նց, թե՞ տղամարդկանց համար է: Ինձ պատասխանեցին՝ մեզ մոտ ամեն ինչ ընդհանուր է»,- վերհիշել է նախարարը։
ՌԴ ԱԳ նախարարը խոստովանել է, որ ի սկզբանե չի հավատացել իր լսածին: Դիվանագետի խոսքով՝ արական և իգական սեռի համար ընդհանուր զուգարանների ստեղծումը «մարդուն վայել չէ»: