Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, եղբորը կոչ է արել հեռանալ ազգային թիմից։ Նա այս մասին խոսել է իր Instagram-ում։
«Ես շատ կուզեի, որ նա տուն գար, հեռանար ազգային թիմից և նստեր մեր կողքին, որպեսզի կարողանայինք գրկել նրան, հանգստացնել և հիշեցնել, թե ինչի է հասել»,- գրել է Ավեյրուն։ Նա նաև նշել է, որ տխուր է այն ամենի համար, ինչ լսում է Ռոնալդուի մասին Պորտուգալիայում։
Դեկտեմբերի 6-ին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում պորտուգալացիները 6:1 հաշվով հաղթեցին Շվեյցարիային։ Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում ու գոլ չխփեց։ Ընդհանուր առմամբ, նա մրցաշարում մեկ գոլ ունի 11 մետրանոցից։
Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան ուժերը կչափի Մարոկկոյի հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին։