Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը մրցանակ են ստացել՝ թագավորական ընտանիքում ռասիզմի դեմ պայքարի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը մրցանակ են ստացել՝ թագավորական ընտանիքում ռասիզմի դեմ պայքարի համար

եծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ կինը՝ Մեգան Մարքլը հայտնվել են «Ռոբերտ Քենեդի» հիմնադրամի կազմակերպած գալա-ընթրիքի կարմիր գորգին: Դուսքսն ու դքսուհին մեծարվել են՝ թագավորական ընտանիքում ռասիզմի դեմ պայքարի համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Մեգանը գիտակցելով, որ, հանրության ուշադրության կենտրոնում է լինելու, ուսերի եւ ազդրի հատվածում լայն բացվածքով տպավորիչ զգեստ է կրել: Դքսուհու համար Louis Vuitton նորաձեւության տան կարած զգեստը լրացրել է արժեքավոր զարդը, որը նա կրել է երեկոյի ընթացքում: Նա իր տեսքն ամբողջացրել է արքայադուստր Դիանայի ակվամարինե մատանիով:

Ընթիքի ընթացքում զույգը ցույց է տվել միմյանց հանդեպ ունեցած զգացմունքները: Արքայազն Հարրին գրկել է քնոջն ու բռնել նրա ձեռքը: Զույգը եւս մեկ անգամ ապացուցել է իրենց հարաբերություններում սիրո առկայությունը:

style.news.am



Նման նյութեր